Կասեցվել է «Էդո Սարուխ» ընկերությանը պատկանող գազալցակայանի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են՝ իրականացվել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։



Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող  վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել:

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։


«Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։