Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մասիսի ավագանու ՔՊ խմբակցությունն առաջարկում է Մասիսի մանկապարտեզները դարձնել անվճար։
Առաջարկի հիմքում ընկած է պետության կողմից տարեկան 3 միլիարդի հասցված տարեկան դոտացիան համայնքին, որը ըստ խմբակցության՝ ամբողջությամբ թույլ է տալիս թեթևացնել ծնողների բեռը և մանկապարտեզները դարձնել անվճար։
Իշխող և այլ անունով հանդես եկող, բայց դե ֆակտո Հանրապետական խմբակցությունը դեռ պաշտոնական արձագանք չի տվել առաջարկին։