«Պատասխանն արդեն պատրաստ է». Լավրովը՝ Եվրոպայի հետ պատերազմի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Եվրոպայի հետ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։


«Ինչպես բազմիցս ընդգծել է նախագահը (Վլադիմիր Պուտինը), մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ և նման միտք չունենք։ Սակայն ցանկացած թշնամական քայլի՝ ներառյալ Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայմանը և ռուսական ակտիվների առգրավմանը մենք կպատասխանենք. այդ պատասխանին մենք արդեն պատրաստ ենք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով երկխոսության ձգտումը», և Մոսկվան ու Վաշինգտոնը «պայմանավորվել են շարունակել աշխատանքը (ռուս-ուկրաինական պատերազմի) կարգավորման ուղղությամբ»։