Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը կհասնի «հատուկ ռազմական գործողության» նպատակներին և կհասցնի այն իր տրամաբանական ավարտին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստի ժամանակ։
Ռուսաստանի իշխանությունները «հատուկ ռազմական
գործողություն» են անվանում 2022 թվականի
փետրվարին սկսված ռուսական բանակի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։
Ռուսաստանը, Պուտինի խոսքով, «փորձում է վերջ
դնել Ուկրաինայում հակամարտությանը» և «ստիպված է դա անել ռազմական ճանապարհով»։
Վլադիմիր Պուտինի նոր հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի միջնորդությամբ
շարունակվող ակտիվ բանակցությունների ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Ուկրաինայի
դեմ Ռուսաստանի պատերազմին։