Մոսկվան զգուշացնում է Լեհաստանին․ այդ քայլն անհետևանք չի մնա․ Զախարովա

Մոսկվան ակնկալում է՝ Լեհաստանում կվերագնահատեն Ուկրաինայի դիմումով ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը՝ կապված ռուս գիտնական Ալեքսանդր Բուտյագինի ձերբակալության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ ուկրաինական կողմը Բուտյագինին վերագրում է մշակութային ժառանգության ոչնչացման մեղադրանք։


Դիվանագետն ընդգծել է, որ նման «քաղաքականացված գործողությունները» հեռանկար չունեն և անհետևանք չեն մնա, և Լեհաստանը պետք է հասկանա դա։


Նա հավելել է, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հանդիպել են Բուտյագինին և կապի մեջ են նրա պաշտպանությամբ զբաղվող փաստաբանի հետ, որը վիճարկում է դատարանի կայացրած ժամանակավոր կալանքի որոշումը։