ՀՀ 5 մարզում սպասվում է քամու ուժգնացում. եղանակը կցրտի, որոշ շրջաններում ձյուն և ձնախառն անձրև կտեղա

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Երևանում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։


Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ը աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։