Ռուսաստանի ազգային հավաքականը կրկին չի մասնակցի Ազգերի լիգայի խաղարկությանը, հայտնում է «Спорт-Экспресс»-ը։
ՈՒԵՖԱ-ն սկսել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության հայտերի ընդունումը, որը մասնակից հավաքակնները պետք է հաստատեն հունվարի 9-ից ոչ ուշ։
Եվրոպական բոլոր ֆեդերացիաներին դեկտեմբերի 12-ին ուղարկվել է համապատասխան ծանուցում, որտեղ ներկայացվել է 54 երկրի ցանկ` բաժանված են չորս լիգաների՝ A, B, C և D: Ռուսաստանը նշված է ցանկի վերջում` մասնակիցների ցանկից դուրս։
Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով 2022թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։
Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերի 24-ին և կավարտվի 2027թ. հունիսի 15-ին։ Հայաստանի ազգային հավաքականը կլինի C լիգայում։