Խորհուրդ եմ տալիս լքել մոլորակը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ արձագանք է տվել ԵՄ կառույցներից մեկի  խորհրդատվությանը՝ առաջարկելով Եվրահանձնաժողովին «թռչել մոլորակից դուրս»։



Զախարովայի դժգոհության պատճառ է դարձել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) նոր հանձնարարականը, որով եվրոպացի դիվանագետներին խորհուրդ է տրվում չմասնակցել միջոցառումների, որտեղ ներկա են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նույնիսկ անխուսափելի շփման դեպքում դիվանագետները պետք է խուսափեն ռուսական կողմի հետ նույն կադրում հայտնվելուց։



Զախարովան նաև սոցցանցերում հրապարակած մեկնաբանությունում սարկաստիկ ձևով արձագանքել է եվրոպական առաջարկություններին՝ հայտարարելով, թե եթե եվրոպական կառույցներին անհանգստացնում է ռուսների ներկայությունը, ապա լավագույն ելքը «մոլորակը լքելն է»։