Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ժամը 20:00-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում:


«Ձմեռը Երևանում: Շնորհակալություն Պոլիտեխնիկին տեսահոլովակի համար:


 

Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»,- գրել է Ավինյանը:


Տեսանյութը՝ ստորև: