Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին

Ապարանի համայնքապետարանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր տապալվել է Ապարանի տոնածառը։

«Հատուկ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։ Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել»,- պարզաբանել են համայնքապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք` քամու պատճառով վնասվել էր Ապարանի ամանորյա զարդարանքը: