«Ռուսաստանը ձեզ հետ է». ՌԴ-ն կշարունակի աջակցություն տրամադրել ԼՂ-ից տեղահանվածներին

Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։


«Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության և Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ, երկարաձգվել է առնվազն մինչև 2026 թվականը, հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի փոխտնօրեն Իգոր Չայկան։


Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելը մեկանգամյա գործողություն չէ, այլ հետևողական ջանք, նշել է նա և հավելել, որ նախագիծը ներառում է հազարավոր ընտանիքների, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում։


«Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ իրեր մատակարարել, այլև մարդկանց տալ հենարանի և ապագայի նկատմամբ վստահության զգացում, ցույց տալ, որ Ռուսաստանը ձեզ հետ է դժվարին պահին»,- նշել է Չայկան։