«ՍԴ-ն չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում. 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իրենց կարող է փռեն ասֆալտին, կտրեն մատները». Արամ Վարդեւանյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Որոշումը մեզ համար ամենևին անակնկալ չէր, ինչի մասին ես հայտարարել եմ նաեւ իմ եզրափակիչ խոսքում, որովհետեւ ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում»,- ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ի ընտրությունների վերաբերյալ կայացրած որոշմանը՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Որոշումը իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված», - հավելեց Հարությունյանը:
Իսկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասաց. «Իսկապես որոշումը կանխատեսելի էր։ ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները պարզ եւ հստակ, այսինքն՝ եկեք պատկերացնենք մի բան՝ 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրենց կարող է փռեն ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի եւ այլն։ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում»։
Նշենք, որ ՍԴ-ն քիչ առաջ մերժեց ընդդիմության բոլոր դիմումները՝ անփոփոխ թողնելով ընտրության արդյունքը: