ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտի խաղարկությունը

Միացյալ Նահանգները կասեցրել է գրին-քարտի խաղարկությունը (Diversity Visa Lottery) այն բանից հետո, երբ պարզվել է, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:


 

Նրա խոսքով՝ 48-ամյա Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն 2017 թվականին գրին-քարտ է ստացել DV1-ի միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կարգադրվել է անհապաղ կասեցնել ծրագրի գործողությունը։


 

Բրաունի համալսարանում հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել առնվազն ինը մարդ։ Կասկածյալի մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ին Նյու Հեմփշիր նահանգում։