TikTok-ը մնում է ԱՄՆ-ում. ByteDance-ը վաճառել է ամերիկյան բիզնեսը

TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությունը պայմանագիր է կնքել ամերիկյան և միջազգային ներդրողների խմբի հետ՝ TikTok-ի ԱՄՆ ստորաբաժանման վերահսկիչ փաթեթը վաճառելու վերաբերյալ։


Որոշումը պայմանավորված է ԱՄՆ օրենսդրության պահանջով, որը չինական ընկերությանը պարտադրում էր օտարել ակտիվները՝ երկրի տարածքում հավելվածի ամբողջական արգելափակումից խուսափելու համար։


Ստեղծվում է նոր համատեղ ձեռնարկություն՝ TikTok USDS Joint Venture, որը կվերահսկի հարթակի գործունեությունը ԱՄՆ-ում: ByteDance-ը կպահպանի բիզնեսի ընդամենը 19.9%-ը։ Բաժնետոմսերի մնացած ~80%-ը կանցնի նոր ներդրողներին և ByteDance-ի առկա բաժնետերերի դուստր կառույցներին։


Գործարքի վերջնական փակումը նախատեսված է 2026թ. հունվարի 22-ին։