Էդուարդ Սպերցյանի շուրջ հերթական աղմուկն է բարձրացել

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ հերթական աղմուկն է բարձրացել։


Chase պարբերականը տեղեկություն էր տարածել, թե Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է 25-ամյա հայ ֆուտբոլիստով։ Նշվում էր, որ իտալական ակումբը նույնիսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել տրանսֆերն իրականացնելու համար՝ նպատակ ունենալով ուժեղացնել կազմը Ա Սերիայի չեմպիոնության համար պայքարում։


Ռուսական մամուլը անմիջապես կապ է հաստատել «Ինտերի» մամուլի ծառայության հետ, որտեղ կտրականապես հերքել են այդ լուրերը:


«Մենք տեղեկություն չունենք, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի հետ»,- պատասխանել են ակումբից։


Սպերցյանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2029 թվականը: Transfermarkt-ը նրան գնահատում է 25 մլն եվրո։