ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը UnHerd-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բարեխղճությամբ են վարում բանակցություններ խաղաղ կարգավորման շուրջ: Նրա խոսքով՝ սկզբնական շփոթից և իրական դիրքորոշումները թաքցնելու փորձերից հետո կողմերը վերջին շաբաթներին անցել են արմատական հարցերի բաց քննարկմանը։
Վենսը
նշել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան ունեն սեփական դժվարությունները, բայց
այժմ պարզ է՝ որ թեմաներն են քննարկելի, իսկ որոնք՝ ոչ: Նա վիճելի հիմնական կետը համարել
է Դոնեցկի մարզի նկատմամբ վերահսկողությունը: Մոսկվան ձգտում է վերահսկողություն
հաստատել դրա նկատմամբ, մինչդեռ Կիևը դա համարում է լուրջ սպառնալիք անվտանգությանը:
Բանակցություններում
անդրադարձ է եղել նաև Զապորոժյեի ատոմակայանի, ազգային փոքրամասնությունների
իրավունքների և ավերված տարածքների վերականգնման հարցերին։ Չնայած արտահոսքերին և
տեղեկատվական խաղերին՝ Վենսն ընդգծել է, որ բոլոր մասնակիցները գործում են անկեղծ՝
հավելելով, որ խաղաղության գործընթացի հաջողության և ձախողման շանսերը մնում են
մոտավորապես հավասար։