Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դպրաբակ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն: