Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, տվել հանձնարարականներ. Պապիկյանի այցը ՊՆ N զորամաս

ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում շրջայց եմ կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:




«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։




Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ»,- գրել է Պապիկյանը։