Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորման նյութեր է տարածում. Ավանեսյան

Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը նման անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ գրելով.


«Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից և եթե հաճախորդներին գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը:


Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեր համար և ավելի լավ է այդ ճանապարհը ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ:


Ասեմ նաև, որ ապահովագրական ընկերությունների մեծ մասն արդեն իսկ նոր ու շատ հարմարավետ պլյուս փաթեթներ են կազմել և վստահաբար հաջողություններ են գրանցելու»: