ՀՀ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի ամանորյա ընդունելությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը։



Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։



Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով անցնող տարվա հիմնական արդյունքներին։

 
Իր ելույթում Հանրապետության նախագահը շնորհավորել է հյուրերին առաջիկա տոների առթիվ՝ ընդգծելով Կենտրոնական բանկի կարևոր և հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում։