Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շաքի գյուղի տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 11:48-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 15 քմ մակերեսով հատված, ջերմահարվել՝ տանիքից մոտ 6 քմ մակերեսով փայտե կառուցատարրեր։