Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաղը երեկոյան սպասվում են ձյան առատ տեղումներ, իսկ մենք ակտիվորեն նախապատրաստվում ենք։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Քանի որ համայնքում երկար ժամանակ տեղի չեն ունենում ավագանու նիստեր, գումարի առկայության պայմաններում նման սարքավորումներ չենք կարողանում գնել համայնքի բյուջեի միջոցներով։
Քաղաքացիների համար մաքուր մայթեր ու փողոցներ ստիպված ենք ապահովել խնդրանքների, վարձակալական պայմանագրերի միջոցով։ Շնորհակալ եմ Վանաձորը սիրող գործարարներին խնդրանքս չմերժելու համար»,-նշել է նա։