Ձյուն, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Վարդենիսի տարածաշրջանում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:


Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։


«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։