Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` առատ։ Դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի ցերեկը առանձին շրջաններում է սպասվում ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 27-ին, 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ, 27-28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։