Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Սպիտակ տան տերը նշել է, որ մտադիր է շուտով խոսել Պուտինի հետ՝ անկախ նրանից, թե որքանով է ինքն այդ պահին դա ցանկանում։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու առաջարկները նշանակություն չունեն առանց իր հավանության, սակայն վստահություն էր հայտնել, որ նրա հետ հանդիպումը կարող է արդյունավետ լինել։