Թրամփ-Զելենսկի հանդիպում տեղի կունենա. Սպիտակ տունը հայտնել է օրն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Ֆլորիդայում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ: Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը։


Ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի համաձայն՝ երկկողմ բանակցությունները տեղի կունենան տեղական ժամանակով՝ ժամը 15:00-ին՝ Պալմ Բիչում։


Ակնկալվում է, որ լրագրողներին կթույլատրվի մասնակցել։


Նախօրենին Թրամփը հայտարարել էր, որ բարձր է գնահատում առաջիկա հանդիպմանը համաձայնության հասնելու հնարավորությունները։ Նա նաև նշել էր, որ Կիևի ռեժիմի կողմից հակամարտությունը կարգավորելու նախաձեռնությունները անիմաստ են առանց իր հավանության։