Մեր մամուլը գահավիժում է ժամ առ ժամ. ընտրություններն էլ կավարտվեն, փող տվողներդ կպարտվեն. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. 


«Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում: Նա պատրաստվում էր անակնկալ կոչ անել գնել ադրբեջանական բենզին: Անվտանգությունը պահանջել է դա անել զրահապատ ապակու հետևից: 

«Հրապարակ».ամ


Հ.Գ. Իսկ եթե լուրջ, ապա մեր մամուլը գահավիժում է ժամ առ ժամ: Ընտրություններն էլ կավարտվեն, փող տվողներդ կպարտվեն: Մեկ էլ՝ հոպ, կպարզեք, որ էլ ընթերցող չունեք, որոնք գոնե մի քիչ դիտում ապահովեին, գովազդ կունենայիք: Հետո չասեք չեմ զգուշացրել»: