Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս տարի ևս նամակ է գրել «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակից երեխաներից մեկին՝ Մերի Սանամյանին:
««Սիրելի՛ Մերի, խնդրում եմ երբեք չդադարես երգել։ Ես հավատում եմ քեզ ու քո ապագային: Սիրով՝ Աննա»։
2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս երկտողն էր ուղարկել 13-ամյա Մերիին, ում կատարումը լսել էր «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնի ժամանակ:
Երաժշտական փառատոնում Մերի Սանամյանը ներկայացրել էր «Ձյունը իր երգն է երգում» ստեղծագործությունը:
Մեկ տարի անց՝ 2025 թվականին, Աննա Վարդապետյանը ևս մեկ երկտող ուղարկեց Մերիին․ «Ուրախ եմ, որ վստահ քայլերով գնում ես երազանքիդ հետևից»:
2025 թվականին Մերին կրկին մասնակցել է երաժշտական փառատոնին:
Այս նամակագրության պատմությունն աշխարհն այլ, ավելի նուրբ զգայարաններով ընկալող փոքրիկ աղջկա մեծ կամքի մասին է, մարտահրավերներին առճակատ՝ հետևողական աշխատանքի ու փխրուն, բայց կայուն ձայնով աշխարհին իր երազանքը պատմելու մասին է:
«Երբ սիրտը տաք է և արագ է բաբախում՝ անհնար է սառչել»։
«Պեպպի երկար գուլպա»-Աստրիդ Լինդգրեն
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: