Առաջիկա օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Եղանակի կանխատեսման թվային մոդելների կանխատեսումների համաձայն, դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: