Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով բնակիչներին և քաղաքի հյուրերին:
«Հարգելի՛ բնակիչներ և հյուրեր,
ձյան առատ տեղումների պատճառով հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները բակերում չկայանել, քանի որ կայանված մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման տեխնիկայի բնականոն աշխատանքին և բակերի լիարժեք մաքրմանը»,- ասվում է հայտարարության մեջ: