Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:


Ճանապարհը դեկտեմբերի 29-ից փակ է ծանր տրանսպորտային միջոցների համար:


«Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հայտարարության մեջ: