Վարդենյաց լեռնանցքը և Լարսը փակ են. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:



Նորավան-Լծեն-Տաթև և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։



Բուժական-Արագյուղ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։


Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։


Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Շիրակի մարզում, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։


Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար