Արարատի մարզում ամուսինը դանակահարել է հղի կնոջը

Ամուսինն այսօր՝ հունվարի 2-ին դանակահարել է հղի կնոջը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։


Դեպքը տեղի է ունեցել «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ։ Հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց։


Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում եղել են արնանման հետքեր։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ամուսնուն և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։