Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 3-ին՝ ժամը 00։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։