ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները՝ դրանք անվանելով «լավ պլանավորված և փայլուն գործողություն»։
Հունվարի 3-ին պայթյուններ են որոտացել Կարակասում և Լա Գուայրա ռազմածովային բազայում։ Հարվածներ են հասցվել նաև Վենեսուելայի նախկին նախագահի (Ուգո Չավեսի) դամբարանին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱՄՆ-ի էլիտար Delta Force ստորաբաժանումն իրականացրել է հատուկ գործողություն, որի արդյունքում գերեվարվել են Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։
Նախագահը նշել է, որ գործողությանը մասնակցել են մեծ թվով զինվորականներ։ Հարցին՝ արդյոք նա ունեցել է Կոնգրեսի թույլտվությունը, Թրամփը խոստացել է պատասխանել հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ (Երևանի ժամանակով 20:00-ին):
Չնայած նախագահի խոստովանությանը, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները նախապես հրաժարվել էին մեկնաբանել ԱՄՆ-ի մասնակցությունը։