Վենեսուելան հայտարարել է իր բոլոր ռազմական ռեսուրսների օգտագործումը՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների

Վենեսուելան հայտարարել է իր բոլոր ռազմական ռեսուրսների օգտագործումը, ներառյալ՝ ցամաքային, օդային, ծովային և բալիստիկ ուժերը՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։

«Թշնամու զորքերը պղծել են մեր հողը», - հայտարարել է Լոպեսը, հավելել՝ ամերիկյան բանակը հարձակվել է նաև բնակելի շրջանների վրա, տվյալներ են հավաքվում տուժածների և զոհերի մասին:

Միևնույն ժամանակ, համացանցում տարածվել են Նիկոլաս Մադուրոյի գերման լուսանկարները: ԱՄՆ պետքարտուղր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վշինգտոնը Մադուրոյին չի համարում Վենեսուելայի նախագահ:


Թարգմանությունը 1lurer