Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությանը հրավիրել է համագործակցության, փոխանցում է CNN-ը։
Նրա
խոսքով՝ «համագործակցության ծրագիրը» կուղղվի «միջազգային իրավունքի շրջանակներում
համատեղ զարգացմանը՝ համայնքի երկարաժամկետ համագոյակցության ամրապնդման
նպատակով»։
Ռոդրիգեսը
հայտարարել է, որ Վենեսուելան «առաջնահերթություն կտա» ԱՄՆ-ի և տարածաշրջանի հետ
«հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերություններին» անցմանը։
«Նախագահ
Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և
երկխոսության, ոչ թե պատերազմի։ Սա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի
ուղերձը, իսկ հիմա դա ամբողջ Վենեսուելայի ուղերձն է։ Վենեսուելան իրավունք ունի
խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի»,- Ռոդրիգեսը դիմել է Թրամփին։
CNN-ը
նշում է, որ Ռոդրիգեսի վերջին հայտարարությունների տոնը փոխվել է նախորդ հայտարարությունների
համեմատ, որոնցում նա դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից «ուժի կոշտ կիրառումը»
Մադուրոյին հեռացնելու համար ։