ԱՄՆ-ը կարող է առաջիկա ամիսներին փորձել վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ այդ գործընթացը հարմարեցնելով նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին կամ հուլիսի 4-ին նշվող ԱՄՆ անկախության 250-ամյակին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Eurasia Group վերլուծական կենտրոնի եվրոպական բաժնի տնօրեն Մուջթաբա Ռահմանը պարբերականի հետ զրույցում նշել է, որ Վաշինգտոնի մեթոդները, հավանաբար, կտարբերվեն Վենեսուելայում իրականացված գործողություններից: Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է կիրառել «քաղաքական ազդեցության արշավ՝ գոյություն ունեցող հավասարակշռությունը փոխելու համար»:
Ռահմանն ընդգծել է, որ դա կարող է ներառել տեղական քաղաքական գործիչներին կաշառելու փորձեր՝ ռազմական և քաղաքացիական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով՝ հավելելով, որ ռիսկը «իրական է և լուրջ»: