«Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի 30-50 մլն բարել նավթ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել նավթ՝ հետագա վաճառքի համար։ Նրա խոսքով՝ այս գործարքից եկամուտների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ԱՄՆ վարչակազմի կողմից։


«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները ԱՄՆ-ին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ նավթ, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, իսկ ստացված միջոցները կգտնվեն իմ վերահսկողության տակ՝ որպես ԱՄՆ նախագահ, որպեսզի ապահովվի դրանց օգտագործումը հօգուտ Վենեսուելայի և ԱՄՆ ժողովուրդների»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։


Նա նաև հայտնել է, որ հանձնարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ անցնել այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ նավթը կհասցվի ԱՄՆ նավահանգիստներ։