ԱՄՆ-ի տվյալներով Մադուրոյի ձերբակալման ժամանակ զոհվել է մոտ 75-ից 80 մարդ

Վաշինգտոնի վարչակազմում կարծում են, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի կազմակերպած գործողության ընթացքում զոհվել է մոտ 75 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը։


Աղբյուրներից մեկի համաձայն՝ գործողության ընթացքում «զոհվել է առնվազն 67 մարդ»։ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ զոհերի թիվը «մոտավորապես 75-ից 80 է»։ Պարբերականը պարզաբանել է, որ զոհվածների թվում են կուբացի և վենեսուելացի զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։


Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել էր, որ գործողությունը որակել է «հրաշալի» և «շատ բարդ»։