Թրամփը սպառնացել է Իրանին կոշտ հարվածով՝ անզեն մարդկանց վրա կրակելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի իշխանությունների դեմ՝ Իրանում բողոքի ցույցերի աճի ֆոնին։


«Որոշ մարդիկ զոհվել են այն պատճառով, որ բազմությունը եղել է այնքան հսկայական, որ մարդկանց բառացիորեն ոտնակոխ են արել, դա սարսափելի էր։ Բազմությունը պարզապես հսկայական է։ Այս ռեժիմը տապալելու էնտուզիազմը անհավատալի է։ Այնքան շատ մարդիկ են բողոքում»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ ոչ ոք չի տեսել այնպիսի բան, որ հիմա տեղի է ունենում Իրանում։


«Բայց ես հստակ հասկացրել եմ. եթե նրանք սկսեն կրակել այդ մարդկանց վրա, իսկ նրանք լիովին անզեն մարդիկ են, որոնք սիրում են իրենց երկիրը և փոփոխություններ են ուզում, տեսեք՝ ինչի է վերածվել նրանց երկիրը։ Նրանք 150 տարի հետ են շպրտվել։ Եթե այս մարդկանց հետ որևէ վատ բան անեն, մենք կհասցնենք շատ կոշտ հարված»,- հավելել է ԱՄՆ նախագահը։