Պապիկյանն այցելել է զորամաս, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նաև ՊՆ մեկ այլ զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։


 

Նախարար Պապիկյանը ծանոթացել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին:




 

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 9-ին Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։