Թրամփի դիմանկարը ցուցադրվել է Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը ցուցադրվել է Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում: Թրամփն այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական մեդիա հարթակում:


«Այժմ ներկայացված եմ Ազգային պատկերասրահում», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Թրամփը տեղադրել է դիմանկարի երկու լուսանկար՝ տարբեր անկյուններից: Աշխատանքը սև-սպիտակ է: Դիմանկարում ԱՄՆ 47-րդ նախագահը կանգնած է Օվալաձև աշխատասենյակում՝ ձեռքերը սեղանին դրված։