Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1920թ. հայ-թուրքական պատերազմը, որ Հայաստանի անկախության կործանման եւ տարածքային ահռելի կորուստների պատճառ դարձավ, բոլշեւիկա-քեմալական ծրագիր էր: Հայաստանը 2020թ.-ին դարձյալ «պատժվել է» ռուս-թուրքական համաձայնությամբ: Խորհրդային Հայաստանի պաշտոնական քարոզչությունը շուրջ յոթանասուն տարի առաջին Հանրապետության իշխանություններին անարգանքի սյունին էր գամում, որ «մերժել է հայ-թուրքական կարգավորման լենինյան հայանպաստ պլանը, դիմել ավանտյուրայի՝ վստահելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ սին խոստումներին եւ կործանել Հայաստանը»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո բոլշեւիկյան այդ քարոզչակաղապարը նույնությամբ կիրառվում է Նիկոլ Փաշինյանի դեմ: Արտառոցն այն է, որ այդ քարոզչության որդեգիր է նաեւ Խորհրդային Հայաստանում հանիրավի մեղադրված ՀՅԴ-ն:
Հ.Գ. Առաջին Հանրապետության դեմ բոլշեւիկա-քեմալական ագրեսիան սկսվել է 1920թ. սեպտեմբերի 26-ին, քառասունչորսօրյան՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին: Այս անգամ պարզապես «Ալեքսանդրապոլի պայմանագիր» չի ստացվել: