Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, որը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է որոշման մեջ։