ԱՄՆ-ը 25%-ի չափով մաքսատուրք է սահմանում այն երկրների համար, որոնք Իրանի հետ բիզնես են անում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր, որ Իրանի հետ բիզնես
է անում, «կվճարի 25%-ի չափով մաքսատուրք Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր
գործնական օպերացիաների համար»։
«Այս կարգադրությունը վերջնական է և պարտադիր»,-
գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը որևէ մանրամասնություն չի հայտնել։
Ինչպես նշում է The Washington Post-ը, դեռևս պարզ
չէ, թե արդյոք նոր մաքսատուրքերը կլինեն ի հավելո՞ւմն արդեն գոյություն ունեցող ամերիկյան
մաքսատուրքերի։ Թերթի կողմից հարցման ենթարկված տնտեսագետները կարծում են, որ այդ դեպքում
ԱՄՆ տնտեսությունը կարող է զգալի վնաս կրել։
Bloomberg-ը հաղորդում է, որ Իրանի հիմնական առևտրային
գործընկերներն են Հնդկաստանը, Չինաստանը և Թուրքիան։