«SpaceX-ը ստեղծվել է այլմոլորակայինների հետ հանդիպելու համար»․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է՝ հաշվի առնելով արտերկրային քաղաքակրթությունների որոնման հեռանկարը։ Ըստ նրա՝ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը նա դիտարկում է որպես քայլ՝ Երկրից դուրս մարդկության ներկայության ընդլայնման ուղղությամբ։


Միլիարդատերը նշել է, որ իրեն ոգեշնչում է «Աստղային ճանապարհ» (Star Trek) տիեզերքի հայեցակարգն իրականություն դարձնելու գաղափարը։ Նա հավատում է, որ ապագայում մարդիկ կկարողանան ազատ ճանապարհորդել տիեզերքում, այցելել Լուսին, այլ մոլորակներ և ժամանակի ընթացքում դուրս գալ Արեգակնային համակարգի սահմաններից։


Մասկը պարզաբանել է, որ նման թռիչքների նպատակը ոչ միայն նոր աշխարհների յուրացումն է, այլև հնարավորությունը՝ մի օր հայտնաբերել այլմոլորակային քաղաքակրթությունների հետքեր կամ նույնիսկ կապ հաստատել նրանց հետ։