Վենսի ձայնը վճռորոշ է եղել. Սենատը դեմ է քվեարկել Վենեսուելայում Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը


 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ձայնը վճռորոշ է եղել Սենատում քվեարկության ժամանակ՝ առանց Կոնգրեսի հավանության Վենեսուելայի դեմ զինված ուժերի օգտագործումն արգելող բանաձևի վերաբերյալ: Քվեարկության արդյունքը եղել է՝ 51 դեմ, 50 կողմ: Այս մասին հաղորդում է The Hill-ը։

Այս բանաձևի ընդունումը կստիպեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հայցել Կոնգրեսի հավանությունը Վենեսուելայի դեմ ռազմական ուժի հետագա կիրառման համար։

CNN-ը հաղորդում է, որ հանրապետականները «պաշտպանել են Թրամփին Վենեսուելայում նրա ռազմական լիազորությունների սահմանափակումներից»։