Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան

ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։