Նոբելյան կոմիտեն արձագանքել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալի հանձնումը Մաչադոյի կողմից

Նորվեգական Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը չի կարելի չեղարկել, բաժանել կամ հանձնել այլ անձի: Միաժամանակ մեդալը կարող է փոխել սեփականատիրոջը, սակայն դափնեկրի տիտղոսը մնում է անփոփոխ։


 

Մեկնաբանությունը հաջորդել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հայտարարությանը այն մասին, որ իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ։


 

Խաղաղության Նոբելյան մրցանակը 2025 թվականին շնորհվել է Մաչադոյին Վենեսուելայում ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման գործում ունեցած ներդրման համար: Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իրեն արժանի է համարում այդ մրցանակին իր խաղաղարար նախաձեռնությունների համար։